AM
1 June 2022 - 13:21 AMT

Telcell-ի և Հայէկոնոմբանկի 15-ամյա գործակցությունն ամրագրվել է նոր ու կարևոր համաձայնագրի կնքմամբ

Telcell-ը և Հայէկոնոմբանկը խորացնում են գործընկերային հարաբերությունները և առաջին անգամ ներկայացնում Telcell Wallet էլ․ դրամապանակից օնլայն եղանակով բանկային հաշվի բացման առանձնահատուկ լուծումը՝ խթանելու անկանխիկ գործառնությունները, ապահովելու տրամադրվող ծառայությունների անվտանգությունը, միաժամանակ ապահովելով ֆինանսական ծառայությունների հարմարավետությունը հաճախորդների համար:

Այս լուծումը թույլ է տալիս անվճար բանկային հաշիվ բացել անմիջապես Telcell Wallet էլ․ դրամապանակում և այդ հաշիվը համալրել Telcell-ի ավելի քան 4000 տերմինալներով ամբողջ Հայաստանում ու Արցախում: Բանկային հաշվին համալրած գումարը անմիջապես փոխանցվում է Telcell Wallet-ի հաշվին։

«Սա նոր մակարդակի գործակցություն է՝ ուղղված Բանկի և վճարահաշվարկային կազմակերպության ներուժի արդյունավետության բարձրացմանը, շուկայում նոր ստանդարտների ամրագրմանը, հաճախորդներին հարմարավետ ու ապահով ծառայությունների մատուցմանը, միաժամանակ՝ համահունչ ՀՀ Կենտրոնական բանկի բաց բանկինգի ռազմավարությանը»,- նշված է կողմերի համատեղ հաղորդագրությունում:

Telcell Wallet-ով հնարավոր է 450-ից ավելի ծառայությունների դիմաց ցանկացած պահի ակնթարթորեն վճարել օնլայն ռեժիմում, կատարել QR-ով վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ, ստանալ վարկեր, կուտակել BONուսներ և շատ ավելին։