AM
1 June 2022 - 14:47 AMT

Բադասյան․ Կրիպտոարժույթների ոլորտի չկարգավորված լինելը խնդիրներ է առաջացնում

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, կարևորել է կրիպտոարժույթների ոլորտի կարգավորումը, քանի որ չկարգավորված լինելու պատճառոբ խնդիրներ են առաջանում։

Նա հավելել է, որ խնդիրները կապված են կրիպտոակտիվների օգտագործմամբ գործարքների և հարկային ռիսկերի հետ։

Նա նշել է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կանխիկ մեծ գումարի դիմաց կրիպտոաակտիվի ձեռքբերում է գրանցվել, սակայն ոչինչ չի ձեռնարկվել հստակ կարգավորումների բացակայության պատճառով։

ՊԵԿ նախագահը նշել է, որ աշխարհում կարգավորման փորձը կա։ «Ճիշտ է, դա բարդ վերահսկողական միջոցառումներ է պահանջում, բայց չկարգավորման դեպքում խնդիրնեն ավելի մեծ են՝ հնարավոր են ստվերային գործարքներ, փողերի լվացման և հարկերից խուսափելու գործողություններ»։

Բադասյանը հավելել է, որ հարցը պետք է շուտափույթ կարգավորել և այդ հարցով արդեն դիմել են Կենտրոնական բանկին։