Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում, կարևորելով կանխիկի ֆինանսական միջոցների շրջանառության կրճատումը, ասել է, որ դա կխթանի մատչելի վարկավորումը ինչպես սպառողական, այնպես էլ հիփոթեքային վարկերի դեպքում։
Նա հավելել է, որ եթե այս փուլում կառավարությունը կենտրոնանում է անկանխիկ շրջանառության խթանման վրա, ապա հաջորդում կենտրոնանալու է կանխիկ միջոցների գոյացման աղբյուրի վրա։
Անդրադառնալով 300,000 դրամից բարձր գնումները բացառապես անկանխիկ կատարելու պահանջին, նա նշել է, որ մարդը, սակայն, կարող է, օրինակ, սուպերմարկետում մեկ օրվա ընթացքում 10 անգամ 300,000 դրամի կանխիկ վճարում անել։ Նա հավելել է, որ այստեղ արդեն հարց է առաջանում, թե որտեղի՞ց նրան այդ 3 մլն դրամ կանխիկ գումարը։
2022-ի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող բոլոր գործարքները կիրականացվեն միայն անկանխիկ եղանակով։ Կառավարությունը հաստատել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։