AM
2 June 2022 - 14:31 AMT

Սևանից մինչև 170 մլն խմ ջրառ կիրականացվի

Կառավարության նիստում ընդունված որոշմամբ թույլատրվել է Սևանա լճից մինչև 170 մլն խմ ջրառ իրականացնել՝ ոռոգման նպատակով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին թույլատրել է նաև, եղանակային պայմաններից ելնելով, Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակը փոփոխել։

Սևանից ջրառ իրականացնելով նպատակ է դրվել մեղմել ջրային դեֆիցիտը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևան-Հրազդան համակարգից սնվող պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը 2022թ․ կազմում է մոտ 31.2 հազ հա, որոնց ոռոգման նպատակով, մոտավոր հաշվարկով, կպահանջի մոտ 424 մլն մ3 ջուր, իսկ հնարավոր ջրառաջարկը կկազմի մոտավորապես 406 մլն խմ։

Հանձնարարվել է ոռոգման լրացուցիչ աղբյուրներ որոնել։

Սևանի ջրի բարձրությունը մայիսի վերջի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 22սմ-ով։