AM
10 June 2022 - 07:31 AMT

Oգոստոսի 1-ից մեքենաներում տեղադրված չվկայագրված գազաբալոններն այլևս չեն լիցքավորվի

Օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Այդ մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն։