Ռուսաստանցի զբոսաշրջիկները ՀՀ-ում էքսկուրսիաների համար կարող են ռուբլով վճարել՝ նախապես միասնական տուրփաթեթի շրջանակում պատվիրելու դեպքում։
Այդ հնարավորությունն արդեն գործում է Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Եգիպտոսում, Թաիլանդում և Ուզբեկստանում։ Այդ մասին հայտնել են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Էքսկուրսիաների համար նախնական վճարումները ռուբլով սկսել ենք կիրառել մարտից, քանի որ շատ հարցումներ եղան կապված այն հանգամանքի հետ, որ շատ երկրներում «Միր» քարտը չի աշխատում, ոմանք չեն ցանկանում կանխիկ մեծ գումար ունենալ, մյուսները կարծում են, որ տեղում գուցե նման հնարավորություն չունենան»,- ասել են «Ինտուրիստի» մամուլի ծառայությունում։
Էքսկուրսիաների համար վճարումը միասնական տուրփաթեթի մեջ ընդգրկելու պրակտիկան արդեն գործում է դեպի Հայաստան, Ուզբեկստան, Եգիպտոս և Թաիլանդ ուղևորությունների համար։