Սեզոնային զբաղվածության ծրագրով սեփական այգում սեզոնային աշխատանքի դիմաց վարձատրություն կտրվի՝ կառավարությունը կվճարի մինչև 3 հեկտար հողատարածք ունեցողներին, որոնք գրանցված են զբաղվածության գործակալությունում:
Ծրագրի նպատակը քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավելն է, երկրում անմշակ մնացած հեկտարները կրճատելը, տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Արդեն ընդունվում են այս տարվա հայտերը։ Նախնական կֆինանսավորվի մոտ 700 ծրագիր, կհատկացվի 180 միլիոն դրամ: