AM
2 July 2022 - 06:50 AMT

Փաշինյանն ու Կարապետյանը քննարկել են «Տաշիրի» ներդրումային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր Սամվել Կարապետյանին: Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին։

Նրանք քննարկել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։

Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը: