AM
7 July 2022 - 10:32 AMT

Չմշակված կաշվի արտահանումը 6 ամսով կարգելվի

Չմշակված կաշվի արտահանումը 6 ամսով կարգելվի՝ հուլիսի 8-ից մինչև 2023 թվականի հունվարի 8-ը։ Կարգելվի խոշոր եղջերավոր անասունների չմշակված մորթերի, ոչխարների ու գառների չմշակված մորթերի և մի շարք տեսակի մորթերի արտահանումը։

Նշվում է, որ տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշման արդյունքում տեղական կաշվի մշակումն ավելացել է և արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։

Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քան 4 անգամ և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքն՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։

Կաշվի արգելքի ՀՀ կառավարության որոշման ընդունումից՝ 2021-ի դեկտեմբերի 16-ից մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ընկերությունների կողմից ընդունվել է 623,819 կգ չմշակված տավարի և 4768 հատ չմշակված ոչխարի կաշի։