Պուշկինի և Դիլիջանի թունելների պահպանման աշխատանքների համար հայտարարվել է բաց մրցույթ, տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 3-ն է։
Մրցույթը հայտարարվում է․
Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման – Մարգարա – Վանաձոր – Տաշիր -Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կմ 137+100 Պուշկինի թունելի պահպանման աշխատանքների
Մ-4 Երևան — Սևան — Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 80+920 կմ վրա գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների համար։