AM
13 July 2022 - 12:40 AMT

ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Որոշումը կայացվել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի՝ հուլիսի 13-ի նիստում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ընկերությունը տուգանվում է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։

ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել վերջինիս պատասխանատվության չենթարկելու համար:

Որոշումը ուժի մեջ մտնելու պահից սահմանված ժամկետում (մեկ ամսում) չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։