Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհին լուրջ խնդիրներ են առաջացել, հատկապես փոքր մեքենաների համար։
Նշելով, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են, նա ասել է, որ ցանկալի կլիներ ավելի մեծ տեմպ հաղորդել դրանց։
«Ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով լուրջ խնդիրներ են ստեղծվում հատկապես փոքր մեքենաների համար։ Տաթևից Քաշունի ընկած հատվածն ամենավատ վիճակում է»,-ասել է նա։
Անդրադառնալով խնդրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանձնարարականներ է տվել փոխվարչապետին և ՏԿԵ նախարարին:
Նա նաև հավելել է, որ Տաթև-Լծեն հատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են։