AM
9 April 2009 - 12:20 AMT

Երեւանում քննարկվում է ՍՏՀԿ անդամ երկրների բանկերի Ասոցիացիայի ստեղծման հարցը

Ապրիլի 9-10 Երեւանում տեղի է ունենում բանկային եւ ֆինանսական հարցերով Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության աշխատանքային խմբի հերթական նիստը: Ռդ ԿԲ գլխավոր տնտեսագետ եւ միջազգային ֆինանսա-տնտեսական հարաբերությունների բաժնի աշխատակից Լարիսա Տարանկովան PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է այդ հանդիպման կարեւորությունը, որի արդյունքում Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը կծանոթանա համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարման վերաբերյալ այլ երկրների փորձի հետ: «Երկրների միջեւ փորձի փոխանակությունն ինձ համար շատ արժեքավոր է, քանի որ կարելի է ի զեն վերցնել այն գործիքները, որոնք չեն օգտագործվում մեզ մոտ»,- ասել է նա:

Լարիսա Տարանկովան հաղորդել է, որ օրակարգը շատ ավելի լայն է, քան փորձի փոխանակությունը. սպասվում է ՍՏՀԿ անդամ երկրների բանկերի Ասոցիացիայի ստեղծման հարցի քննարկումը: «Այդ հարցը վաղուց էր դիտարկվում, արդեն նախապատրաստվել են որոշակի փաստաթղթեր եւ գործնականում այդ գաղափարը իրագործելու հետաքրքիր լուծումներ»,- հաղորդել է նա: Այդ կապակցությամբ տնտեսագետն ավելացրել է, որ կքննարկվեն ընդհանուր առմամբ աշխատանքային խմբի ակտիվացման հարցերը, ինչպես նաեւ ապագայում փոխգործակցելու հեռանկարները: Լարիսա Տարանկովան ասել է, որ ընթացող նիստի շրջանակներում կքննարկվեն նաեւ տարածաշրջանի երկրների միջեւ տեղեկատվության փոխանակության բարելավման հարցեր եւ յուրահատուկ տեղեկատվական կենտրոնի կամ տվյալների բանկի ստեղծման հնարավորությունը, որտեղ կներգրավվեն հետաքրքիր համատեղ նախագծեր, այդ թվում` վերաֆինանսավորման գործիքի եւ ստեղծված պայմաններում բանկերին օգնությունը հատկացնելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդել է Լարիսա Տարանկովան, Ռուսաստանի Կենտրոնական բանկը վաղուց արդեն չի փոխում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ԿԲ հաստատել է 13% մակարդակով, քանի որ երկրում բարձր է դրամի արժեզրկման մակարդակը` 13%: «Անցյալ տարի մեզ չհաջողվեց նվազեցնել դրամի արժեզրկումը, այն նույնիսկ մի քիչ աճեց, տասնորդական տոկոսներով»,- ասել է նա: Նրա կարծիքով, 2009թ. արժեզրկան մակարդակը կպահպանվի, բայց ԿԲ ծրագրում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երբ հաջողվի նվազեցնել արժեզրկումը: Լ.Տարանկովան ավելացրել է, որ այսօր ռիսկերը բարձր են բարձր արժեզրկման պատճառով եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի կարող իջեցվել, քանի որ պետք է ծածկի այդ ռիսկերը:

Ինչ վերաբերում է ՆՀԱ-ին, ապա դրա մակարդակը ՌԴ-ում նվազել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ: «2005թ. ՆՀԱ աճի տեմպը տարվա կտրվածքով կազմեց 5,5 – 5,8% ի համեմատ 2007թ. 8% աճի հետ»,- ասել է նա: Տարանկովան ավելացրել է, որ 2009թ. Ռուսաստանում ծանր է լինելու եւ տարվա վերջին սպասվում է ՆՀԱ աճի տեմպերի զգալի նվազում, ինչն անդրադառնում է տնտեսության իրական սեկտորի վրա, իսկ որոշ միջազգային կազմակերպություններ կանխատեսում են մինուսային կամ զրոյական մակարդակ: «Բայց մեր լավատեսական կանխատեսումներով, մենք ակնկալում են 2% աճ, քանի, որ իրադրությունը կայունանում է եւ արդեն հաղթահարել է Ռուսաստանի բարդությունների ամենածանր շրջանը»,- ասել է նա: ՌԴ ԿԲ գլխավոր տնտեսագետը հույս է հայտնել, որ քանի որ նոր պիկ չի սպասվում, Ռուսաստանը կարող է կայունացնել տնտեսական դրությունը 2009թ. վերջին: «Այժմ մենք պետք է դիմանանք, իսկ աճի մասին կարելի է խոսել միայն 2010թ.»,- ասել է Լարիսա Տարանկովան:

Հայաստանի Կենտրոնական բանկը ընդլայնված դրամա-վարկային քաղաքականություն անցկացնելու նպատակով օրերս որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով մինչեւ 7,5%:

Հայաստանի 2009թ. համար պետբյուջեի համաձայն ծրագրված է 9,2% ՆՀԱ-ի աճ 4% (+1,5%/-15%) արժեզրկման դեպքում: