Ծառայության ղեկավար Գեւորգ Աղվանյանի խոսքերով` այս իրադարձությանը նախորդել է ընկերության ԻՏ մասնագետների երկար եւ քրտնաջան աշխատանքը` «Սթարում» կիրառվող մանրածախ առեւտրի ծրագիրը մշակողների հետ համատեղ: Ծրագրում որոշ լուրջ փոփոխություններ մտցվեցին, որոնք վերաբերվում են «ապրանքային քարտերին», որոնք տեղեկատվություն են պարունակում վաճառվող ապրանքների մասին: Եվ հենց դա են տեսնում գնորդները գնապիտակներին եւ կտրոններին:
Դրանից բացի, հայաֆիկացումը նաեւ ընկերությունից լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջեց: Բայց «Սթարում» համոզված են, որ դրանք անհրաժեշտ եւ անխուսափելի ծախսեր էին: ,,Լեզվի մասինե ՀՀ օրենքն էր պատճառը` նման քայլեր ձեռնարկելու համար, բայց ոչ պակաս կարեւոր էր հայերենի մասսայականության եւ մեր հաճախորդների հարմարավետության հանգամանքը»,- ընդգծեց ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Նա նաեւ նշեց, որ հայաֆիկացումը ներառում էր գնապիտակների վրա հայկական ազգային արժույթի սիմվոլի կիրառությունը:
«Մենք, իհարկե, ողջունում ենք, որ Հայաստանում արդեն կիրառվում է դրամի սիմվոլը եւ այն առկա է «Սթար» սուպերմարկետների գնապիտակների վրա»,- մեկնաբանեց ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Զարուհի Բարսեղյանը:
Իրադարձությունը մեկնաբանեց նաեւ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության ղեկավար Լավրենտի Միրզոյանը. ,«Սթար» սուպերմարկետների ցանցը միշտ էլ աչքի է ընկել օրինապաշտությամբ, եւ ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ այս անգամը բացառություն չէր: Սուպերմարկետներում աշխատանքը համապատասխանեցվել է «Լեզվի մասին» օրենքի պահանջներին մեր տեսչության առաջարկած ժամանակահատվածում»: