AM
19 July 2022 - 08:37 AMT

Երևանում բացվել է շինապրանքների մասնագիտացված «Կոմֆորտ» խանութ-սրահը

Երևանի Թամանցիների 77 հասցեում տեղի է ունեցել շինարարական ապրանքների մասնագիտացված «Կոմֆորտ» խանութ-սրահի բացման պաշտոնական արարողությունը:

«Կոմֆորտ» ապրանքանիշը պատկանում է «Էկոպրոֆ» ընկերությանը և այս ապրանքանիշով դեռ 2006 թվականից արտադրվում են կախովի առաստաղներ, շրիշակներ, պատուհանագոգեր, կահույքի եզրաժապավեն, ներքին հարդարման պրոֆիլներ, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակներ ու դրանց համապատասխան կցամասեր ու փականներ: «Կոմֆորտ» ապրանքանիշի նոր ուղղություններից է նաև կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությունը` հաշվի առնելով գյուղանտնտեսության արագ զարգացման տեմպերն ու աճող պահանջարկը:

«Կոմֆորտ» ընկերությունը Հայաստանում բնակարաշինության ոլորտի առաջատարներից է: Բացի տեսականու բազմազանությունից, կարևոր է արտադրանքի հասանելիությունը սպառողին: Ճկուն մարքեթինգի արդյունքում արտադրանքի ամբողջ տեսականին մատչելի է ու որակյալ: Ընկերությունն ունի անվճար առաքում, գործում է նաև առցանց առաքում: «Կոմֆորտի» խողովակներն ու դետալները, պատուհանագոգերն ու շրիշակները ցուցադրված են Հայաստանի հարյուրավոր խանութ-սրահներում, այդ թվում` խոշոր ցանցերում:

Կոմֆորտ ապրանքանիշի վաճառքի տնօրեն Հայկ Գրիգորյանն ասել է․ «Թամանցիների 77 հասցեում «Կոմֆորտ» մասնագիտացված խանութ-սրահի բացման նպատակը հայկական արտադրանքի որակական առավելությունները սպառողներին, անհատ վարպետներին ու շինարարական կազմակերպություններին առավել մանրակրկիտ ներկայացնելն է: Այնպես է ստացվել, որ մենք` հայերս, տասնամյակներ շարունակ նախընտրել ենք օտար արտադրանքը: Սակայն «Կոմֆորտ» եկել է ապացուցելու, որ հայկականը ոչ միայն չի զիջում արտասհմանյան անալոգներին, այլև գերազանցում է շատ ցուցանիշներով: Սրանք պարզապես խոսքեր չեն: «Կոմֆորտ» ապրանքանիշն արտահանվում է ՌԴ, Ղազախստան ու Վրաստան և սա միայն սկիզբն է»:

«Կոմֆորտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն ստեղծման միտքը ծագել է ավելի վաղ՝ մի փոքրիկ արտադրամասում, ընդամենը մեկ հոսքագծի առկայությամբ և Հայաստանի համար տնտեսական ոչ բարենպաստ ժամանակներում: Այդ տարիներին սեփական երկրում հայրենական արտադրություն ունենալու գաղափարը համարձակ քայլ էր, բայց ինժեներական մտքի, բազմաթիվ նախագծումների և անտրտունջ աշխատանքի շնորհիվ նվիրյալների մի փոքրիկ խմբի հաջողվեց երազանքը դարձնել իրականություն: Ի վերջո ստեղծվեց որակյալ արտադրանք, որի վրա հետագայում հպարտորեն արձանագրվեց. կոմֆորտ` արտադրված է Հայաստանում:

«Այսօր «Կոմֆորտ» Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից է: Հաջողությամբ ընդլայնում է սեփական արտադրական հնարավորությունները, կրում սոցիալական պատասխանատվություն ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ Հայրենիքի նկատմամբ։ Բանակին մշտապես ծառայելը ընկերության ամենանվիրական մղումն է, նրա ապրելաոճը, հաջողության երաշխիքը: Ընկերությունն արժանացել է բազմաթիվ պարգևների, մրցանակների: Իսկ 2017 թվականին Արցախին մատուցած ծառայություների համար «Կոմֆորտ» ընկերության գործադիր տնօրեն Յաշա Դադասյանը պարգևատրվել է Երախտագիտության շքանշանով: Ընկերությունը սոցիալական մեծ պատասխանատվություն է կրում նաև իր աշխատակիցների նկատմամբ: Խրախուսում է ընտանիքների ստեղծումը, երեխաների ծնունդը։ Լինել «Էկոպրոֆ» ընտանիքի անդամ նշանակում է մշտապես լինել գնահատված ու հպարտորեն կրել սեփական երկրին պիտանի լինելու գերագույն հաճույքը: Մենք 100-ից ավել պրոֆեսիոնալ մարդկանց հպարտ գործատու ենք»,- նշել է Գրիգորյանը:

Բացի սեփական արտադրության կախովի առաստաղներից, շրիշակներից, պրոֆիլներից, ջրահեռացման ու ջրամատակարարման խողովակներից ու դետալներից, պատուհանագոգերից ու կաթիլային ոռոգման համակարգերից, Կոմֆորտ սրահում սպառողները կարող են ձեռք բերել ջեռուցման համակարգեր, գործիքներ, ներկեր ու պաստառներ, լամինատե հատակներ ու ծորակներ: