«Համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկում տեղի կունենա Երեւանում ուրբաթ օրը: Այդ մասին հաղորդել են Արժույթի միջազգային հիմնադրամի հայկական գրասենյակի մամլո ծառայությունում:
Ըստ հաղորդագրության, Արժույթի միջազգային հիմնադրամիկազմակերպած քննարկմանը կմասնակցեն Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԱՄՀ վարչության Կենտրոնական եւ Միջին Ասիայի երկրների գծով վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մասնակիցները հանդես կգան զեկույցներով Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության, Հայաստանի բանկային ոլորտի զարգացումների եւ հայ գործարարների վրա ճգնաժամի ազդեցության վերաբերյալ:–ԿԱ–