ՀՀ-ում վերականգնվել են ֆեռոմոլիբդենի արտադրական ծավալները՝ գործարանները վերազինվել են։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն ասել է, որ ֆեռոմոլիբեդնի ձուլմամբ զբաղվող երկու մեծ գործարան ավարտել են վերազինումն ու վերադարձել նախագծված հզրություններին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ֆեռմոլիբդենը ՀՀ-ից արտահանվող կարևորագույն ապրանքներից է՝ 2021-ին արտահանվել է մոտ $189 մլն-ի։ Այն կիրառվում է գունավոր մետաղների չժանգոտվող, ջերմակայուն, գերամուր ձուլվածքների արտադրության մեջ, ինչպես նաև օգտագործվում է պողպատների հատուկ տեսակների արտադրության մեջ։
Մինչև 2020թ․ Հայաստանում արդյունահանվող մոլիբդենի հումքը հիմնականում վերաձուլվում էր ֆեռոմոլիբդենի (FeMo), սակայն, մի փոքր մասն էր միայն արտահանվում որպես նվազագույն մշակում անցած հումք՝ հումքային խտանյութ։ 2020-ին ֆեռոմոլիբդենի արտադրության երկու խոշոր գործարանները՝ «Մաքուր երկաթի գործարանն» ու AMP-ն, երկուսն էլ Երևանում, վերազինվեցին և այժմ կրկին աշխատում են ամբողջական ծավալով։
Չինաստանը, Շվեյցարին, Նիդերլանդները, Գերմանիան և ևս մի քանի երկներ Հայաստանում արդյունահանվող հանքահումքի հիմնական սպառողներն են: