AM
3 August 2022 - 08:57 AMT

ՀՀ-ում Ավստրիայի դեսպանությունը մտադիր է ներդրում անել Սյունիքում

ՀՀ-ում Ավստրիայի դեսպանությունը մտադիր է ներդրում անել Սյունիքում։ Այդ մասին խոսվել է օգոստոսի 2-ին Սիսիանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանդիպմանը ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանի և ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանի հետ։

Հյուրերը ներկայացրել են առաջիկայում Սյունիքի մարզում գրասենյակի կողմից նախատեսվող ներդրումային ծրագիրը և մարզային, համայնքային իշխանությունների հետ քննարկել դրա բաղադրիչներն ու ուղղությունները, լսել առաջարկներ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։ ‌