AM
12 August 2022 - 14:32 AMT

Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ այցի շրջանակում մարզպետ Վահե Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետի հետ հետևել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

‌Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։

Աշխատանքները մեկնարկել են այս տարի, նախատեսվում է ավարտել տարեվերջին։