AM
25 August 2022 - 09:43 AMT

Վիվա-ՄՏՍ-ի «ՎՈՅԱԺ» ծառայությունը թույլ է տալիս մնալ կապի մեջ` ճամփորդելիս

Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Եգիպտոս, ԱՄԷ, Ռուսաստան, Վրաստան. այս երկրներն այս ամռան թեժ տապից փախչելու ամենաթոփ ուղղությունների շարքում են: Այդ կապակցությամբ, Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է իր բաժանորդներին մնալ կապի մեջ և օգտվել «ՎՈՅԱԺ» ծառայությունից՝ դարձնելով ճամփորդությունն առավել հաճելի՝ նշված, ինչպես նաև մի շարք այլ երկրներ ուղևորվելիս:

Ի՞նչ է «ՎՈՅԱԺ» ծառայությունը.

Այն հնարավորություն է տալիս մի շարք երկրներում ռոումինգում գտնվելիս օգտվել ինտերնետից՝ օրական ֆիքսված 500 դրամի դիմաց: «ՎՈՅԱԺ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Թե՛ կանխավճարային և թե՛ ֆիզիկական անձ հանդիսացող հետվճարային բաժանորդները ռոումինգ ծառայությունը կարող են ակտիվացնել «My Viva-MTS» հավելվածի միջոցով կամ` ուղարկելով *121*1# հրահանգը:

«My Viva MTS» հավելվածով ծառայության ակտիվացումն, ապաակտիվացումը, կարգավիճակի ստուգումը և բազմաթիվ այլ գործողություններ կարելի է կատարել պարզ հպումով:

Ներբեռնել հավելվածը կարելի է PlayStore-ից և AppStore-ից։