Պետական կառավարման մարմիններում առկա և չշահագործվող 654 ավտոմեքենա կհանվի աճուրդի։ Այդ մասին ասվել է կառավարության նիստում։
Գործադիրն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող մեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ՝ հետագայում օտարելու նպատակով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդյունքում կանխատեսվում է նախնական 200 մլն դրամի մուտք պետբյուջե:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարական էր տվել՝ չշահագործվող`անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն, ավտոմեքենաները հաշվեկշռից հանելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու վերաբերյալ։