AM
29 June 2002 - 15:14 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽԽՎ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Չնայած Ադրբեջանի իշխանությունների կոնկրետ պարտավորությունների` քաղբանտարկյալներին վերաբերող գործի վերանայման կապակցությամբ, այդ հարցում առայժմ առաջընթաց չի նկատվում: Այդ մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է ԵԽԽՎ Եվրախորհրդի անդամ-երկրների պարտավորությունների կատարման կոմիտեի նախկին նախագահ, ԵԽԽՎ Քաղաքական եւ Մոնիտորինգային կոմիտեների անդամ, շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսսը: Նրա խոսքերով` աղատազրկված հարյուրավոր մարդիկ չպետք է գտնվեին այնտեղ Մարդու իրավունքների Կոնվենցիայի համաձայն: Նա տեղեկացրել է նաեւ, որ մոտ ապագայումԵվրախորհրդի երկու աներկայացուվիչ կայցելեն Բաքու այդ բնագավառում իրավիճակը ուսումնասիրելու համար: Իր հերթին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Անդրեաս Գրոսսի դեմ, որ նա իբր «Ադրբեջանում կատարվող ամեն ինչը տեսնում է բացասական տեսանկյունից»: Զեկուցողն ընդունել է ադրբեջանցիների հարձակումները շատ հանգիստ` նշելով միայն հետեւյալը. «Ես դեմոկրատ եմ, եթե նրանք ցանկանում են ազատվել դեմոկրատներից, ապա պետք է լքեն Եվրախորհուրդը»:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: