AM
5 September 2022 - 14:57 AMT

ՀՀ-ում առաջինը IDBank-ը ներկայացնում է Visa Platinum Business քարտը

Սեպտեմբերի 2-ին IDBank-ում տեղի է ունեցել Visa Platinum Business քարտի շնորհանդեսը։ Այս քարտատեսակը ներկայացվում է Հայաստանում առաջին անգամ․ այն գալիս է փոխարինելու բիզնեսի համար նախատեսված վճարային քարտերը՝ հաճախորդներին տալով բազմաթիվ առավելություններ։

Եվ այսպես, ձեռք բերելով IDBank-ի Visa Platinum Business քարտը՝ Դուք ստանում եք․

– Վճարումների ճկունություն,

– Չնախատեսված ծախսերի փոխհատուցում,

– Արտոնություններ՝ քեշբեքների և զեղչերի տեսքով,

– Lounge Key-ի հասանելիություն աշխարհի 1200 օդանավակայաններում,

– IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով գործարքների ակնթարթային կատարում և շատ ավելին։

IDBank-ի կորպորատիվ բանկինգի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար և եկել է փոխարինելու վճարային այլ քարտերը, քանի որ մեկտեղում է մի շարք առավելություններ և տալիս հնարավորություն առցանց գործարքների կատարման։

«Մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք ոչ միայն հարմար ու կիրառելի քարտեր, որոնք ի դեպ բազմաթիվ հոգսերից կարող են ազատել, այլ նաև ակտիվորեն զարգացնում ենք վարկավորման ուղղությունը։ Ընդամենը մի քանի օր անց մեր հաճախորդներին առաջարկելու ենք աննախադեպ ցածր տոկոսադրույքներով ու հարմար պայմաններով կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ արտարժութային վարկեր, որոնք նախատեսված կլինեն թե ֆինանսավորման, թե վերաֆինանասավորման համար»,- նշել է Տիգրան Մխիթարյանը։

IDBank-ի կորպորատիվ հաճախորդներն, ի դեպ, հնարավորություն ունեն ստանալու անհատական և լիարժեք սպասարկում առանձնացված հարմարավետ սրահում՝ չանհանգստանալով հերթերի և ժամանակի կորստի մասին։

Visa Platinum Business քարտի պայմաններին և առավելություններին կարելի է ծանոթանալ կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: