AM
6 September 2022 - 14:35 AMT

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին չի գործի

Սեպտեմբերի 9-ին Բավրայի մաքսակետը փակ կլինի՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն:

Վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։