AM
29 June 2002 - 14:36 AMT

ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԶԵԿՈՒՑՈՂԻ ՀԵՏ

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հարցով նորանշանակ զեկուցող, ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար Թերրի Դեւիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդիրը եւ իրավիճակը տարածաշրջանում: Ձեռք է բերվել նաեւ պայմանավորվածություն` կողմերի հանդիպման անցկացման մասին, որը նախնականորեն կկայանա սեպտեմբերին, որտեղ եւ կճշտվի զեկուցողի աշխատակարգը: Ներկայումս որոշակիություն չկա եւ զեկուցողի տարածաշրջան այցի վերաբերյալ: Հովհաննիսյանն արտահայտվեց օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրություններին Թերրի Դեւիսի ներկա գտնվելու նպատակահարմարության մասին:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: