AM
28 Սեպտեմբեր 2022 - 13:37 AMT

Team Telecom Armenia․ Ինտերնետ հասանելիությունն ամբողջությամբ վերականգնվել է

միջազգային կապուղիներում

Team Telecom Armenia-ի բաժանորդների ինտերնետ հասանելիությունն արդեն լիարժեք ապահոված է: Սեպտեմբերի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանը հատող միջազգային կապուղիներում տեղի ունեցած վթարի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են։

«Եվս մեկ անգամ հայցում ենք մեր բաժանորդների ու գործընկերների ներողամտությունը և շնորհակալություն հայտնում Team Telecom Armenia-ի ծառայություններից օգտվելու համար»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ ‌