AM
6 October 2022 - 10:30 AMT

Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածի ասֆալտապատումն ավարտվել է

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է։

Ընթանում են ճանապարհի կահավորման՝ անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Մինչև ընթացիկ տարվա վերջ Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը կավարտվի, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Վերակառուցումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։