Այսօր Երեւանի մետրոպոլիտենի մեքենավարները դադարեցրել են գործադուլը: Ինչպես հաղորդել են Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունում, երկօրյա բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի ղեկավարությունը այդպես էլ չբավարարեց մեքենավարների պահանջը աշխատավարձերի 100 տոկոսանոց բարձրացման վերաբերյալ: Փոխարենը նախատեսվում է 10-15 տոկոսով բարձրացնել մետրոպոլիտենի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը ձեռնարկության պահուստային միջոցների հաշվին: Հիշեցնենք, որ գործադուլի հետեւանքով Երեւանի մետորպոլիտենը չէր գործում հուլիսի 1-ից: