AM
10 October 2022 - 07:15 AMT

Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Հ-33, /Մ-3/ Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

8.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Լոռու մարզով։ Այս պահին տարբեր հատվածներում ընթանում են վաքերի տեղադրման, մայթերի կառուցման, հողային, ասֆալտապատման աշխատանքներ։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։