AM
18 October 2022 - 08:05 AMT

Գազի մատակարարումը ՀՀ 2 օրով կդադարեցվի

Հոկտեմբերի 18-19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»։

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում։ ‌