Rate.am-ի տվյալներով, հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։45-ի դրությամբ, դոլարի առքի նվազագույն գինը 402 դրամ է, վաճառքինը՝ 411 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 405 դրամ է, վաճառքի՝ 418 դրամ:
Հոկտեմբերի 17-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 0.12 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 386 դրամով, վաճառվում՝ 404-ով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 417 դրամ է։
Եվրոն արժևորվել է 1.95 դրամով։
Ռուսական ռուբլու առքի նվազագույն գինը 5.56 դրամ է, վաճառքինը՝ 6.60։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.90 դրամ է։
Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։