ՀՀ բանկերում հոկտեմբերի 24-ի 12։30-ի դրությամբ դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է, առավելագույնը` 403, վաճառքի նվազագույն գինը 408 դրամ է։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.44 դրամ, առքի նվազագույնը 383 դրամ է, վաճառքինը՝ 400 դրամի սահմանում։
Ռուսական ռուբլու առքի նվազագույն գինը 5.57 դրամ է, վաճառքինը տատանվում է 6.60 դրամի սահմանում։
Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։