AM
15 April 2009 - 13:04 AMT

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անասունների գլխաքանակի պրոֆիլակտիկա է անցկացնում

Հայաստանի տարածքում անասունների ողջ գլխաքանակը մինչեւ մայիսի կեսերը պրոֆիլակտիկա կանցնի, լրագրողներին հաղորդել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անասնապահական մթերքի անվտանգության տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: «Մայիսյան ստուգմանը մենք հիվանդ անասուններ չենք ունենա»,- ասել է նա: Նրա խոսքով, 2009թ. համար մշակվել է պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման ծրագիր, որի համաձայն Նախարարությունը պատվաստումների համար համապատասխան միջոցներ է ձեռք բերում եւ այն բաշխում մարզերում, իսկ պրոֆիլակտիկայի աշխատանքներն իրականացվում են անվճար: «Գյուղի բնակիչը չի վճարում իր անասունների պատվաստումների համար, քանի որ առողջ կենդանին առողջ մթերքի կրողն է»,- ասել է Բաղիյանը:

Այդ կապակցությամբ տեսչության պետն ավելացրել է, որ երկրի տարածքում բրուցելյոզի հիվանդության վարակ է արձանագրվել Սյունիքում, Շիրակում եւ Կոտայքում, որտեղ կարանտին է հայտարարվել եւ ապաքինման աշխատանքներ են ընթանում: «Ընդհանուր առմամբ, անասունների առողջության հետ կապված վիճակը կարելի է գնահատել որպես բարենպաստ, չկան կտրուկ ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք կարող էին անասունների զանգվածային կորուստների պատճասռ դառնալ»,- ասել է նա: Բաղիյանը բոլոր գյուղաբնակներին կոչ է արել կատարել անասունների պատվաստումները, քանի որ շատերն իրենց հոտերն ու նախիրներն ամռանն ուղղարկում են արածելու բարձր լեռնային շրջաններում եւ այդ ժամանակ ողջ գլխաքանակը պետք է պատվաստված լինի: