ԱՊՀ անդամ երկրները համաձայնագիր են ստորագրել, որով պայմանավորվել են արտահանձնել հետախուզման մեջ գտնվող կոռուպցիոներներին, հայտնում է Ղազախստանի Կոռւոպցիային հակազդման պետական գործակալությունը։
Համաձայնագիրը ստորագրվել է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում, սակայն փաստաթուղթը մշակվել է դեռևս 2008-ին։
Ըստ փաստաթղթի, ԱՊՀ անդամ պետությունները պարտավորվում են աջակցել միմյանց կոռուպցիայի վերաբերյալ քրգործերով, օպերատիվ-որոնողական և այլ միջացառումների համաձայնեցման, հետախուզման գծով։ Երկրները պայմանավորվել են նաև վերադարձնել կոռուպցիայի արդյունքում ձևավորված եկամուտները։