Ապրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա հերթական «Բանկային Գագաթաժողով – Հայաստան 2009»-ը «Բանկային քարտեր. առաջնային լուծումներ» թեմայով:
Գագաթաժողովին կմասնակցեն այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են NCR, Hypercom, Cybernet, Inpas, R-Style, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր բանկերի ներկայացուցիչներ:
Գագաթաժողովին կընթերցվեն բազմաճյուղ վարկային հաստատությունների համար նախատեսված ավոտմատացման համակարգերի, հայկական դրամի ընդունման համար ինտելեկտուալ դեպոզիտի մշակման նախագծի, վճարման տերմինալների նոր սահմանների վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաեւ կացնկացվի սարքավորումների ցուցադրություն:
Գագաթաժողովի մասնակիցները երեք ընկերություններ են` «ՄՏԴ», «Սմարտ Տեխ» եւ «Սմարտ Տեստ», որոնք մասնագիտանում են բանկային սարքավորումների մատակարարման եւ ծրագրային ապահովման գործում: