AM
2 November 2022 - 12:59 AMT

Վարչապետ․ Թոշակառուները սկսել են ավելի շատ անկանխիկ առևտուր անել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, խոսելով կանխիկի շրջանառության կրճատման քայլերից, ասել է, որ թոշակառուները սկսել են ավելի շատ անկանխիկ առևտուր անել։

Վարչապետը հիշեցրել է, որ նրանք կենսաթոշակները ստանում են անկանխիկ եղանակով և անկանխիկ առևտրի որոշակի տոկոսը, ոչ ավելի քան 5000 դրամը, վերադարձվում է: Նա նշել է, որ դա ևս կարելի է դիտարկել որպես թոշակի բարձրացման եղանակ։

Նա կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստը, քանի որ կանխիկի շրջանառության կրճատման շնորհիվ կրճատվում են նաև կոռուպցիոն հնարավորությունները, դրամաշրջանառության թափանցիկությունը հնարավորություն է տալիս ավելի շատ եկամուտներ հավաքագրել բյուջե: