AM
3 Նոյեմբեր 2022 - 08:37 AMT

Ucom ֆիքսված կապից օգտվելիս հնարավոր են խնդիրներ

Երևանի Կենտրոն համայնքում վթար է եղել, վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը։ Դրա արդյունքում հնարավոր են խնդիրներ Ucom ֆիքսված կապից օգտվելիս։

Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ։

Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։

«Հայցում ենք մեր բոլոր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։