AM
16 April 2009 - 07:50 AMT

Ստորագրվել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին վերջնական հուշագիրը

Թեհրանում Իրանի ճանապարհների եւ հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանին եւ Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ստորագրել են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին վերջնական հուշագիրը, հաղորդում է TV5 հեռուստաալիքը:

Երկաթուղու շինարարության մասին նախնական հուշագիրը ստորագրվել էր 2009 թվականի ապրիլի 3-ին:

Ըստ նախնական տվյալների Իրան-Հայաստան երկաթուղու երկարությունը կկազմի 470 կմ, որոնցից 60 կիլոմետրը կանցնի Իրանի տարածքով, իսկ մնացածը` Հայաստանի տարածքով: Աշխատանքներն կիրականացվեն մի քանի փուլով. նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն, ֆինանսական աղբյուրների հստակեցում, օպտիմալ երթուղու ընտրություն եւ շինարարություն:

Իրան-Հայաստան երկաթուղին թույլ կտա Հայաստանին օգտվել էներգակիրների եւ այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ուղիով, ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ: Այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունները արտերկրի հետ իրականացվում է միայն Վրաստանի տարածքով: