Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Shell նավթագազային ընկերության ղեկավար կազմի հետ հանդիպմանը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը աջակցելու Shell ընկերության մուտքին հայաստանյան շուկա:
Նա ընդգծել է, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում գործունեությանն առնչվող հարցերը, դրանց լուծման հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։
Shell ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և հանդիսանում է ամենաճանաչված բրենդը վառելիքի շուկայում։