Ակբա բանկը դեկտեմբերի 1-ից մինչև 2023-ի հունվարի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 5 մլն դոլար և 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։
Դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 դրամ, իսկ դոլարի դեպքում՝ $100:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և Ակբա բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտեր։
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝
Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝
Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: