AM
2 December 2022 - 12:02 AMT

ՊԵԿ․ Ինչպես վճարել եկամտահարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամտից

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, թե որպես ֆիզիկական անձ ինչպես պետք է վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից։

Եկամտային հարկի վճարման քայլերն են․

-հարկային մարմնում հաշվառվելը,

-էլեկտրոնային եղանակով հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնելը,

-եկամտային հարկը գանձապետական միասնական հաշվին վճարելը։

Միաժամանակ, եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։