Նախատեսվում է 2023-ից ազատականացնել վարորդների ապահովագրության շուկան՝ ապահովագրական ընկերությունները կմշակեն սեփական գնային քաղաքականությունը, հաշվի առնելով յուրաքանչյուր վարորդի անհատական վարքագիծը։
Ոլորտը համակարգող բյուրոն ապահովագրական ընկերությունների հետ միաին փոփոխությունների նոր փաթեթ են մշակել։ Բոլոր 6 ապահովագրականը ներկայացրել են հաշվարկների սեփական մեթոդաբանությունը, հայտնում է 1lurer.am-ը։
Կարևոր փոփոխություններից է համարվում ռիսկայնության ավելի արդար բաշխումը։ Այլ կարգավորումներին զուգահեռ, առաջիկա տարում նախատեսվում է բարձրացնել շատ վթարներ ունեցողների ապահովագրության գինն ու այն իջեցնել օրինապահների համար:
Ապահովագրականները կարծում են, որ նման բաժանումն արդար է, փորձագետները համաձայն չեն: Այդ սկզբունքը համեմատում են բժշկական ապահովագրության հետ՝ արդյո՞ք շատ հիվանդություն ունեցողներին կպարտավորեցնեին մեծ գումար մուծել, իսկ առողջներին էժան փաթեթներ կառաջարկեին:
Գնագոյացման վրա կազդի նաև մեքենայի գրանցման վայրը՝ ամենաշատ վթարները Երևանում են լինում, հետևաբար նույն մակնիշի մեքենան քիչ վթարներով մարզում ավելի էժան կապահովագրվի։
Առցանց ապահովագրության դեպքում ևս զեղչեր են նախատեսվում։
Որոշ ընկերություններ համարում են, որ կանայք ավելի հաճախ են ենթարկվում վթարի, ինչը ևս ազդում է ռիսկայնության վրա։
ՀՀ-ում ապահովագրված է մոտ 570,000 մեքենա։ Յուրաքանչյուր տարի վթարվում է 50-60,000 մեքենա, այսինքն՝ մոտ 10 տոկոսը։






