AM
21 December 2022 - 13:21 AMT

Բրիտանական ընկերությունը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ «վերականգնելու ԼՂ-ում բիզնեսի իրավունքը»

Բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը, որը զբաղվում է ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ Ադրբեջանում, դիմել է միջազգային կազմակերպություններին՝ վերականգնել իր «իրավունքները» Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքերի շահագործման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report․az-ը ընկերության վրա հղումով։

Ընկերությունը մասնավորապես դիմել է ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետական դեպարտամենտին, Մեծ Բրիտըանիայի ԱԳՆ-ին և Եվրամիությանը։

Ընկերությունը խնդրում է աջակցել իրեն` աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի Դրմբոնի, Կաշենի հանքեր և հարակից տարածքներ ապահովել4ու համար։

Anglo-Asian Mining Plc ընկերությունը նմանատիպ նամակով այդ նույն միջազգային կառույցներին էր դիմել նաև 2006-ին՝ խնդրելով հաստատել իր սեփականության իրավունքը։

Արցախում գտնվող մի շարք հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները դեռ 25 տարի առաջ են վաճառել Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին: