AM
18 April 2009 - 09:17 AMT

Հայաստանի կառավարությունը մեղմացրել է կառուցապատողներին վարկային երաշխիքների տրամադրման պայմանները

Պետերաշխիքների հատկացման մրցույթին մասնակցելու համար, որը մեկնարկել է ապրիլի 14-ին, բոլոր կառուցապատողները կարող են դիմել օպերատիվ շտաբ` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Ըստ ՀՀ կառավարության օպերատիվ շտաբի հայտարարության կառուցապատողների պետերաշխիքների տրամադրման պայմանների մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն օբյեկտի պատրաստվածության աստիճանը 75 տոկոսից իջեցվել է մինչեւ 50 տոկոս:

Հինգշաբթի օպերատիվ շտաբի նիստում որոշվել է շուրջ 20 մլրդ դրամ ծավալով պետերաշխիքներ տրամադրել կառուցապատողներին: Ենթադրվում էր, որ առաջնությունը կտրվի այն անավարտ օբյեկտներին, որտեղ կատարված էր աշխատանքի 75 տոկոսը: