AM
9 January 2023 - 09:37 AMT

ՀՀ բանկերում դոլարի առքի միջին փոխարժեքը 394.78 դրամ է

Հունվարի 9-ին ՀՀ բանկերում ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.78 դրամ։

ՀՀ բանկերում, Rate.am-ի տվյալներով, ժամը 12։40-ի դրությամբ դոլարի առքի նվազագույն գինը 394 դրամ է, վաճառքինը՝ 402 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 405 դրամ:

Հունվարի 7-ի համեմատ տատանում չի գրանցվել։

Եվրոյի միջին փոխարժեքը 415.03 դրամ է, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 427 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, բանկերում միջին փոխարժեքը 5.22 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը 5.63 դրամ է։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։