2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվը աննախադեպ է եղել՝ կազմելով 3,697,539։ Այդ մասին Ազգային ժողովում «Ավիացիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագխի քննարման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
«Հայաստան-Ռուսաստան ավիաընկերություններով 1,458,718 ուղևոր է տեղափոխվել, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով՝ 916,524 ուղևոր, այլ երկրներից՝ 1,322 միլիոն ուղևոր», – ասել է Սիմոնյանը:
Ուղևորահոսքում ավիաընկերությունների առաջին տասնյակը գլխավորում է հայկական FlyOne-ը, իսկ հաջորդ չորս տեղերում ռուսական ավիաընկերություններն են։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տարօրինակ է համարել այն փաստը, որ պետական կապիտալով հայկական Fly Arna ավիաընկերույթյունը չկա առաջատարների 10-յակում։