«Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն օդանավակայանի ընդլայնման նպատակով 350 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է առաջարկել մոտակա 5 տարվա համար։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
«Խոսքը 350 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրման մասին է»,- ասել է նա:
Այդ մասին Սիմոնյանն ասել է՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը, թե պայմանագիրն այնպես է կազմված, որ չենք կարող ևս մեկ օդանավակայան կառուցել՝ անգամ ցանկության դեպքում։
Սիմոնյանը հավելել է, որ հարցը քննարկվել է Հանրային ներդրումային կոմիտեում։ Նա նշել է, որ որոշ հարցեր կան՝ կապված կոնցեսիոն պայմանագրի հետ, որոնք պետք է ուսումնասիրվեն, որից հետո կառավարությունը կտեղեկացնի ընթացքի մասին:
2022-ին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվը եղել է աննախադեպ՝ 3 միլիոն 697 հազար 539 է։