AM
20 April 2009 - 10:46 AMT

Հայաստանում տնտեսական աճը 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին կրճատվել է 6,1 տոկոսով

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում ՀՆԱ-ի ծավալը 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին կրճատվել է 6,1 տոկոսով, 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ եւ կազմել է 465,5 մլրդ դրամ:

Ընդ որում, 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում գրանցվել է սղաճ 2 տոկոս մակարդակում, 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2009 թվականին նախատեսվում է 9,2 տոկոս մակարդակում, իսկ սղաճը 2009 թվականին նախատեսվում է 4 տոկոս մակարդակում (՞1,5%):