AM
7 February 2023 - 09:28 AMT

Արմեն Հայրապետյանը` ՍԱՏՄ ղեկավար

Արմեն Հայրապետյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար», – ասվում է որոշման մեջ։

Հայրապետյանը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Ավելի վաղ Գեորգի Ավետիսյանն ազատվել ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից: