2023-ի հունվարին Հայաստան է այցելել 159,475 զբոսաշրջիկ, հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ամենաշատ այցելուները եղել են ՌԴ-ից՝ 46%:
2022-ի հունվարին ՀՀ էր այցելել 94,339 զբոսաշրջիկ, 2021-ի հունվարին՝ 23,345, իսկ 2020-ին՝ 142,370։
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվում աճում է երիտասարդների տոկոսը։
2023-ի հունվարին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 48%-ը 36-62 տարեկան է, 25%-ը՝ 25-36 տարեկան, 22%-ը՝ 17-28։ Զբոսաշրջիկնռրի միայն 5%-ն է 64 տարեկանից բարձր, մինչդեռ 2016-ին այդ ցուցանիշը կազմում էր 10%:
2022-ին Հայաստան է այցելել 1,670,000 զբոսաշրջիկ, ինչը երկու անգամ ավելի է, քան 2021-ին՝ 816,000 զբոսաշրջիկ։